Սնունդը՝ որպես բուժիչ միջոց. Երեմյան կաթնամթերքը և MedMeet-ն անցկացրին առողջապահական կոնֆերանս
5 րոպեի ընթերցում
Երեմյան կաթնամթերքը MedMeet Expo-ի հետ համատեղ իրականացրեց «Food is Medicine. Սնունդը՝ որպես բուժիչ միջոց» առողջապահական կոնֆերանսը՝ մեկ հարկի տակ հավաքելով ոլորտի առաջատար մասնագետներին։ Երեմյան ընկերությունների խմբում դեռևս 20 տարի առաջ են որդեգրել այն գաղափարը, որ որակյալ սնունդն ավելին է, քան միայն էներգիայի աղբյուր։
«Մեր նպատակն է եղել, որ Հայաստանում լինի որակով կաթնամթերք, իսկ որակով կաթնամթերքը սկսվում է հողից։ Մենք շատ ենք կարևորում լավ և ճիշտ արտադրանք ունենալը»,-ասաց Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Երեմյան ընկերությունում վստահ են՝ առողջ սնունդը ծնվում է գիտության և նոր տեխնոլոգիաների, բարձր որակի նշաձողի և պատասխանատվության համադրությունից։ «Սնունդը՝ որպես բուժիչ միջոց» առողջապահական կոնֆերանսում անդրադարձ կատարվեց կաթնամթերքի բուժիչ հատկություններին, դրա օգտագործման կարևորությանը, ինչպես նաև Երեմյան ընկերության կողմից որդեգրած «Սերմից՝ սեղան» հայեցակարգին։
«Կարևոր հարց է, թե ինչպիսի կաթնամթերք պետք է տրամադրել երեխային, որպեսզի ծնողները վստահ լինեն, որ իրենց երեխան սնվում է առողջ, անվտանգ և անարատ կաթնամթերքով, և այստեղ է, որ առաջ է գալիս այն մոդելը, որը Երեմյան ընկերությունների «Սերմից՝ սեղան» հայեցակարգն է։ Դա այն հայեցակարգն է, որտեղ մեր կաթի ճանապարհը սկսվում է ոչ թե գործարանից, անգամ՝ ոչ ֆերմայից, այլ սկսվում է հենց հողից, հողում ցանված սերմից, հողից ստացված բարձր սննդային արժեքով կերից, որը տրամադրվում է մեր կովերին, կովերը տալիս են այն բարձր որակի կաթը, որը ուղարկվում է գործարան, անցնում է լաբորատոր ստուգումներ և հասնում է մեր սպառողների սեղանին»,-նշեց Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
MedMeet-ի տնօրեն Անի Երեմյանը ներկայացրեց էքսպոյի գործունեությունը, աշխատանքները, ինչպես նաև հոկտեմբերին կայանալիք MedMeet 2026-ը։
«Մենք հաճախ մտածում ենք, որ մեր ոլորտը շատ կտրված է և վերաբերում է միայն մեզ, բայց դա այդպես չէ։ Շատ կարևորում եմ, որ նման միջոցառում տեղի ունեցավ, որովհետև Երեմյան կաթնամթերքը հայկական բացառիկ, եզակի բիզնեսներից է, որը կարևորեց այն տեսլականը, որ հենց իրենք են իրենց համար սահմանել։ Այսինքն՝ իրենք խոսում են այն մասին, որ երեք հիմնական կետեր ունեն։ Ամենաառաջինը մարդն է, իսկ մենք չենք կարող մարդու մասին խոսել ու չխոսել առողջության մասին»,-ընդգծեց նա։
Առողջության հիմքում առողջ, բալանսավորված սննդակարգն է։ Էնդոկրինոլոգ Արմինե Խռոյանը նշում է՝ կաթնամթերքը կարող է մեծ դեր խաղալ բոլոր հորմոնալ հավասարակշռությունների կարգավորման գործում։
«Կաթնամթերքը շատ կարևոր դեր է կատարում մեր առողջության գործում, քանի որ կաթը հենց ինքնին պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, հետևաբար, կաթնամթերքը շատ կարևոր է մարդու առողջության համար»,-համոզված է Էնդոկրինոլոգ Արմինե Խռոյանը։
Գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը կարևորեց այն փաստը, որ Երեմյան ընկերությունն արտադրում է նաև առանց գլյուտենի կաթնամթերք, ինչը շատ հիվանդների համար կարևոր գործոն է։
«Մենք հիվանդների խումբ ունենք՝ զուտ այն անձինք, որոնք իրենց կյանքում պետք է իսպառ բացառեն գլյուտենը, և գլյուտենի ամեն մի մասնիկն իրենց համար շատ լուրջ խնդիրների կարող է բերել։ Այս կաթնամթերքը մարդու համար մի աղբյուր է, որի միջոցով նա կարող է բավականություն ստանալ սննդից։ Շատ ողջունելի է, որ կա մի կաթնամթերք, որը մաքուր է և բացառել են այն, ինչն իրենց համար շատ վնասակար է»,-նշեց Մարտիրոսյանը։
Խելացի ֆերմաներ Տաշիրում ու Ջերմուկում, 60-ից ավելի ապրանքատեսակ, A ամենաբարձր կարգի բնական կաթ արտադրելու վկայական, սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում, սպառման մշակույթ, նորարարություններ կաթնամթերքի արտադրության ոլորտում։
Առաջնորդվելով «Մարդ, որակ, նորարարություն» արժեքներով՝ Երեմյան ընկերության համար ամենակարևորը սպառողների վստահությունն է։