Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

2 րոպեի ընթերցում

Հանրաճանաչ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջագայությունը, որը «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագրի մասն է, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլև կարևորագույն քայլ՝ ուղղված մարզերում բարձրարվեստ դասական երաժշտության հասանելիությանն ու հոգևոր կյանքի աշխուժացմանը:

Ֆիլհարմոնիկի շրջագայությունները կրում են ռազմավարական և խորհրդանշական բնույթ, իսկ 2024-ից աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ սյունիքյան բեմերում ելույթները դարձել են ամենամյա գեղեցիկ ավանդույթ:

Այս տարի շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով, հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի մշակույթի կենտրոնում, հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 

Բացառիկ երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

Մշակութային ապակենտրոնացումը և Սյունիքի պես ռազմավարական ու հոգևոր կարևորագույն կենտրոնում նմանատիպ նախագծերի իրականացումը հնարավորություն են տալիս տեղի հանդիսատեսին հաղորդակից դարձնել միջազգային բարձր կատարողական արվեստին՝ սեփական հարկի տակ:

Այս տարի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին:

Հայերեն Русский Türkçe

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան