Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

3 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման նպատակով ստեղծված Խաղաղության խորհուրդն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կներդրվի պաղեստինյան անկլավի նոր կառավարման համակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Խաղաղության խորհրդի X հարթակի էջում գրառման մեջ։

«Շատ կարևոր զարգացում Գազայում խաղաղություն, բարգավաճում և զարգացում ապահովելու գործընթացում: Միջազգային կայունացման ուժերը վճռորոշ դեր են խաղում Գազայում մարդասիրական օգնության և վերակառուցման ջանքերի ընդլայնման գործում։ Առաջիկա ամիսներին այս ջանքերը կշարունակվեն՝ կառավարման, անվտանգության և տնտեսական հնարավորությունների նոր մոդել ներդնելու համար», - նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի անվտանգության կաբինետը որոշում էր կայացրել, որով թույլատրվել էր միջազգային զորակազմի տեղակայումը Գազայի հատվածում:

Խաղաղության խորհրդի Գազայի հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ հավանություն է տալիս այս որոշմանը՝ հույս հայտնելով, որ միջազգային զորակազմն արագ կտեղակայվի։

«Ես ողջունում եմ Իսրայելի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք հնարավորություն են տալիս Գազայում տեղակայել Միջազգային կայունացման ուժեր՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևի։ Սա Գազայի կայունացման, ապառազմականացմանն աջակցելու և արդյունավետ պաղեստինյան անցումային կառավարմանն անցնելու համար համաձայնեցված շրջանակի կարևորագույն մասն է կազմում Գազայի կառավարման ազգային կոմիտեի շրջանակներում», - նշել է նա։

Մլադենովի խոսքով՝ այժմ ուշադրությունը կենտրոնացած է Գազայի համար 20 կետից բաղկացած ծրագրի, այդ թվում՝ միջնորդների կողմից ներկայացված «Ճանապարհային քարտեզի» իրականացման վրա։

Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: Վաշինգտոնը հայտարարել էր, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ:

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, սակայն ենթադրվում է, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման հարցերով: Գազայում խաղաղության գործընթացի առաջին փուլից երկրորդ փուլ անցումը, ներառյալ անկլավում իշխանության փոխանցումը հատուկ ստեղծված տեխնոկրատական ​​կոմիտեին, ներկայում բարդանում է ՀԱՄԱՍ-ի ուժերի զինաթափման խնդրի պատճառով:

Հայերեն Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ