ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող և պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների նորացված ցանկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

Նախագծին կից ցանկում Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ներառված է 2440 կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր և այլ տնտեսավարող սուբյեկտ։

Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշներով հաշվարկված՝ օդի պահանջվող օգտագործումը տարեկան գերազանցում է 200 միլիոն խորանարդ մետրը։

Ցանկը կազմվել և լրամշակվել է կազմակերպությունների ներկայացրած տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա։

Նախագծում ընդգրկված են, մասնավորապես, հանքարդյունաբերական, շինարարական, էներգետիկ, սննդի արտադրության, առողջապահական, գիտական, կրթական և համայնքային կազմակերպություններ։ Ցանկում են նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, Երևանի ՋԷԿ-ը, «Գեոպրոմայնինգ Արարատի ոսկու կորզման գործարան» ՍՊԸ-ն, Երևանի բժշկական կենտրոններ և այլ կազմակերպություններ։

Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Հրամանի նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից