Աշխարհ

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

1 րոպեի ընթերցում

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում հրշեջ խմբերը չեն կարողացել տեղայնացնել անտառային հրդեհների երկու օջախները, որոնք արդյունքում միաձուլվել և վերածվել են մեկ հսկայական հրդեհի: «Արմենպրես»-ի փոխացմամբ՝ այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ Թոմփսոն-Նիկոլի շրջանում մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը գերազանցել է 66 000 հեկտարը։ Չոր և շոգ եղանակը խանգարում է հրշեջներին տարերքի դեմ պայքարում։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։ Այրվել են առնվազն 20 բնակելի տուն և այլ շինություններ։ Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները նշել են, որ տարածաշրջանում ներկայում գրանցված է բռնկման 145 օջախ, որոնց մարմանը մասնակցում են գրեթե 1000 փրկարար, հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, ներառյալ 162 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Եվրոպայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում