Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի հայտարարությունը Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ երկու երկրների միջև միջտարածաշրջանային ֆորումի մեկնարկից առաջ։

«Ղազախստանը երրորդ կողմ երկիր չէ, բայց միևնույն ժամանակ, չնայած բոլոր առաջարկներին և կոչերին, ես կտրականապես հրաժարվում եմ միջնորդի դեր ստանձնելուց, քանի որ գիտեմ, որ Ռուսաստանը մեծ երկիր է, իսկ ռուս ժողովուրդը՝ մեծ ժողովուրդ։ Եվ, ինչպես ասում են, առանց միջնորդների, նրանք իրենք կկարգավորեն օրակարգի բոլոր հարցերը»,-ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին։ 

«Հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, իմ խորին կարծիքով, ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին»,- ասել է նա։

Հայերեն

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի