Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին
1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքում բանկի բաժանմունքի վրա հարձակված զինված հանցագործին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Bild թերթը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ոստիկանական գործողությունն ավարտվել է։ Իրավապահները հաստատել են, Ոստիկանության տվյալներով՝ դանակով զինված ենթադրյալ կասկածյալը հարձակվել է բանկի աշխատակցի վրա։ Տղամարդը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Ոստիկանները ենթադրում են, որ հարձակվողը գործել է միայնակ։ Ձերբակալվածի նկատմամբ նախաձեռնվել է հետաքննություն՝ սպանության հոդվածով։ Քննարկվում է նաև կողոպուտի վարկածը, լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ հանցագործի դրդապատճառները մնում են անհայտ։
Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, շտապօգնության բժիշկներ և հոգեբանական աջակցության աշխատակիցներ։