Մերձավոր Արևելք

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

1 րոպեի ընթերցում

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

Իրաքի և Քուվեյթի սահմանին գտնվող «Ալ Աբդալի» անցակետը դադարեցրել է աշխատանքն անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրաքյան INA գործակալությունը:

Անվտանգության կառույցներում գործակալության բարձրաստիճան աղբյուրի տվյալներով՝ «իրաքյան կողմը Քուվեյթի իշխանություններից ծանուցում է ստացել «Ալ Աբդալի» սահմանային անցակետի ժամանակավոր փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո»:

Միևնույն ժամանակ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սահմանային անցակետը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, որի հետևանքով նյութական վնաս է պատճառվել։ Տուժածներ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում