Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի նահանգում վերջին մի քանի օրվա ընթացքում հեղեղումների զոհ է դարձել ավելի քան 40 մարդ։ Տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 650 հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

«Մեկ օրում հեղեղման պատճառով զոհվել է տասը մարդ, ինչի հետևանքով այս տարի տարերքի զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի», - նշել է վարչությունը:

Ընդամենը 11 շրջանում տուժել է ավելի քան 653 100 մարդ։

«Բոլոր ծառայություններն աշխատում են տեղերում ՝ արձագանքելով աննախադեպ հեղեղային իրավիճակին, որն առաջացել է տեղատարափ  անձրևների հետևանքով: Բնակչությանը բաժանվում է սննդամթերք, խմելու ջուր, դեղորայք և հիգիենայի պարագաներ, իսկ տուժած շրջաններում շարունակվում են փրկարարական գործողությունները», - հայտնել է նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը։

Հնդկաստանի օդերևութաբանական գերատեսչությունը նախազգուշացում է հայտարարել առաջիկա չորս օրվա համար՝ կանխատեսվող ամպրոպների, կայծակների և սաստիկ անձրևների պատճառով։ Հաղորդվում է, որ ջրի մակարդակը տարածաշրջանի շատ գետերում  գերազանցել է վտանգավոր նշագիծը:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ