Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

2 րոպեի ընթերցում

Օմանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 23-ին հայտարարել է, որ մտահոգված է Կարմիր ծովի տարածաշրջանում իրավիճակի սրացման առնչությամբ։

«Մենք ընդգծում ենք լարվածությունից և ցանկացած սպառնալիքից խուսափելու անհրաժեշտությունը, քանի որ դա կարող է սրել իրավիճակը և վտանգել ազատ նավարկությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշվել է ԱԳՆ հայտարարության մեջ։

Օմանից հայտնել են, որ համակարգված աշխատում են Սաուդյան Արաբիայի, եմենական կողմերի և Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հասնելու համար քաղաքական գործընթացը վերսկսելու նպատակով։

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման անդամները հուլիսի 23-ին հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել սաուդյան երկու նավթատար տանկերների դեմ՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի՝ իրենց իսկ սահմանած ծովային շրջափակման խախտման։ «Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարվածել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատարի, որոնք խախտել էին Կարմիր ծովում մեր սահմանած շրջափակումը։ Նավերից մեկը կրում էր Encelia, իսկ մյուսը՝ Layla անունը», -  ասվում էր հութիների հայտարարության մեջ։

Սաուդյան պետական SPA լրատվական գործակալությունը հաստատել է Encelia նավի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։ Գործակալության տեղեկություններով՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի գլխամասում։

Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

 

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները