Իրավունք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 միլիարդ դրամ գրավ և բացակայելու արգելք

1 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 միլիարդ դրամ գրավ և բացակայելու արգելք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հուլիսի 22-ին դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Դրանք վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն կամ մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

Նույն օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդության վերաբերյալ ԿԸՀ-ն արձանագրել էր, որ դրա քննարկումն իր լիազորությունների շրջանակից դուրս է։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում