ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։

ԵՄ երկու դիվանագետների խոսքով՝ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի 12-ամսյա սառեցում։ Նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մեծացնել իր նավթային եկամուտները՝ օգտվելով համաշխարհային գների հնարավոր աճից, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից։

Նաև Հունաստանին հաջողվել է ստանալ մեկ տարով թույլտվություն՝ շրջանցելու ԵՄ-ի պատժամիջոցները։ Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները համաձայնել են թույլ տալ հունական ընկերություններին շարունակել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) տեղափոխումը ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ, եթե համապատասխան պայմանագրերը կնքվել են մինչև Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ։

Սա հատկապես վերաբերում է խոշոր հունական Dynagas նավագնացային ընկերությանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի Յամալ հանքավայրերից հեղուկացված բնական գազի  փոխադրման մեջ։

«Անդամ պետությունները համերաշխություն ցուցաբերեցին Հունաստանի նկատմամբ, և ակնկալվում է, որ ապագայում Հունաստանը նույն կերպ կվարվի մյուսների նկատմամբ», — նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։

Այժմ կավարտվեն պատժամիջոցների փաթեթի տեխնիկական աշխատանքները, և հուլիսի 23-ի կեսօրից հետո կսկսվի դրա պաշտոնական ընդունման գրավոր ընթացակարգը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումը՝ հայտարարելով, որ դրանք «շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի ջանքերի տնտեսական հիմքերը»։

«Մենք ևս 32 ռուսական բանկ ավելացնում ենք գործարքների արգելքի մեր ցուցակում։ Նաև՝ կրիպտոընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։

Մեկ տարով սառեցնում ենք նավթի գնի սահմանաչափի փոփոխությունը, որպեսզի ռուսական ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։

Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։

Եվ մենք կարևոր քայլ կատարեցինք ռուս զինծառայողների՝ ԵՄ մուտքն պաշտոնապես արգելելու ուղղությամբ։», - X-ում գրել է ֆոն դեր Լայենը։

Նա շնորհակալություն է հայտնել Իռլանդիային՝ որպես 2026 թվականին ԵՄ նախագահողի, այս համաձայնության գործում ունեցած դերակատարության համար։

Հայերեն Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց