Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսն Telegram-ի իր ալիքում:

Կառավարության ամենօրյա ամփոփագրի համաձայն, որը հրապարակել է Ռոդրիգեսը, վիրավորվել է 16 740 մարդ, 17 907 մարդ մնացել է անօթևան: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 44 298-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 128 324 ընտանիքի, 23 335 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում:

Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան: Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ուժեղ երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով: Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունցել 1 463 հետցնցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում