Մերձավոր Արևելք

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

1 րոպեի ընթերցում

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Արաբական ծոցում ու Կարմիր ծովում լարվածության թուլացման և ծովային նավարկության ազատության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»,- նշվել է հայտարարության մեջ։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի համակարգման վերաբերյալ հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում