Տնտեսություն

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում 43 միլիոն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնին հարակից շուրջ 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Աշխատանքներն իրականացվելու են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ հոկտեմբերի 18-30-ը։

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է երրորդ եռամսյակում՝ աշխատանքները մինչև համաժողովի մեկնարկն ավարտելու համար։

Որոշման ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ընդհանուր ծախսերի փոփոխություն չի առաջացնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում