Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հուլիսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ավելի ակտիվ դիվանագիտական գործընթացի հնարավորությունները՝ Ռուսաստանի հետ ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմը ավարտելու համաձայնության հասնելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Զելենսկին դրական է գնահատել տեղի ուենցած զրույցը՝ նշելով. «Սա լավ և կարևոր զրույց էր այն մասին, թե ինչպես նոր էներգիա հաղորդել դիվանագիտությանը և մոտեցնել խաղաղությունը։ Խաղաղություն է անհրաժեշտ՝ արժանապատիվ խաղաղություն, և Ուկրաինան վաղուց պատրաստ է դրան»։

Զելենսկին նշել է, որ կողմերը կշարունակեն սերտ կապ պահպանել։

Ավելի ուշ իր գիշերային տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ զրույցին մասնակցել են նաև ուկրաինական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը և գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։ Նա հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերն ակտիվացվելու են։

«Դիվանագիտական գործընթացը շարունակվում է ամեն օր։ Մենք չենք դադարեցնում մեր ջանքերը՝ այս պատերազմին վերջ տալու նպատակով», — ասել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Կիևում հանդիպել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերի հետ։ Քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության լիցենզավորումը՝ ուկրաինական քաղաքները հրթիռային հարձակումներից պաշտպանելու նպատակով։

«Այս վերջին ամիսները չափազանց դժվար են եղել։ Հենց այդ մասին էլ այսօր խոսեցինք դեսպան Ուիթաքերի հետ՝ արտադրության լիցենզիաներ, հրթիռներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է», — ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ակնկալում է ավելի արագ գործողություններ և ավելի մեծ աջակցություն։

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը