Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文