Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

 

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնում են, որ նախարարը նշել է՝ կենսաչափական նոր համակարգի ներդնումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն-քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման և այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է։

Նա ընդգծել է, որ կենսաչափական համակարգը հենաքարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների տեսանկյունից, և պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել շատ ավելի ներդաշնակ պրոցես ունենալ, որովհետև ուսումնասիրել են ամբողջ շուկան, ձևավորել մրցութային այնպիսի փաթեթ, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա իր քաղաքացիների համար կատարել լավագույն ընտրությունը։

«Մասնավոր գործընկերոջ հետ ջանք չենք խնայել, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ազգային ինքնության պահպանումը և այս փաստաթղթում դրա նորովի ներկայացումը թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև քաղաքացիները, երբ որ թերթեն պետության թողարկած անձնագիրը, պետք է նաև հարազատության զգացողություն ունենան»,-նշել է նախարարը։

 

 

 

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի