Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը. hուլիսի 20-ին երկրում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճան Ցելսիուսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Իշխանությունները խորհուրդ են տվել մարդկանց մնալ տանը և խուսափել բացօթյա աշխատանքներից ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ բնակիչներին խորհուրդ է տրվել նույն ժամերին աղբը տանը պահել՝ առողջական նկատառումներից ելնելով։

Իշխանությունները բնակիչների համար հասանելի են դարձրել օդորակիչներով հագեցած կենտրոններ՝ շոգից խուսափելու համար, նաև բժշկական խորհրդատվության համար բաց է 24-ժամյա շտապօգնության գիծ։

Հրշեջ ծառայությունը նաև հանրությանը խորհուրդ է տվել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հրդեհ առաջացնել։

Հունաստանը մինչ օրս խուսափել էր արևմտյան Եվրոպայում տիրող տապի ալիքից, բայց երկրում ամեն օր անտառային հրդեհներ են բռնկվել ուժեղ քամիների և չոր եղանակի պատճառով։ Մտահոգություններ են առաջացել նաև ջրի պակասի վերաբերյալ՝ նախորդ տարիների երաշտի պատճառով։

Ըստ օդերևութաբանների՝ բարձր ջերմաստիճանը կպահպանվի հաջորդ երեք օրվա ընթացքում։

Ավելի վաղ եվրոպական երկրները հայտնել էին, որ հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոգի ալիքի ընթացքում հավելյալ 10 000 մահվան դեպք է գրանցվել:

Եվրոպա

Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին