Եվրոպա

Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել

Եվրոպական երկրները հայտնել են ավելի քան 10 հազար հավելյալ մահվան դեպքերի մասին՝ հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոգի ալիքի ընթացքում։ Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, EuroMOMO ցանցի հրապարակած տվյալների համաձայն՝ մահերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 9 հազարը, գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ EuroMOMO-ն տվյալները ստանում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։

Ծայրահեղ շոգը կարող է մահվան պատճառ դառնալ՝ առաջացնելով ջերմային հարված կամ սրելով սրտանոթային և շնչառական հիվանդությունները։ Առավել խոցելի խմբում տարեցներն են։

Գիտնականները նշել են, որ հունիսի վերջին գրանցված շոգի ալիքը «գործնականում անհնար կլիներ» առանց մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխության, որը շոգի ալիքները դարձնում է ավելի հաճախակի և ինտենսիվ։

Տվյալները հավաքագրվել են եվրոպական 27 երկրներից։ Մահացության հատկապես բարձր մակարդակ է գրնացվել Բելգիայում և Ֆրանսիայում, չափավոր՝ Իսպանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում