Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Պաղեստինյան Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հուլիսի 20-ին հայտնել է, որ Խալիլ ալ-Հայյան ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խալիլ ալ-Հայյան կփոխարինի Յահյա Սինվարին, որը 2024 թ. հոկտեմբերին սպանվել էր Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից։

Շարժումը մայիսի կեսերին հայտարարել էր, որ կանցկացնի ընտրություններ՝ նոր առաջնորդ ընտրելու համար։ Այդ ժամանակ տարածված հայտարարության մեջ շարժումը հաստատել էր, որ ընտրությունների արդյունքը չի որոշվել առաջին փուլով, ուստի երկրորդ փուլ է անցկացվել ավելի ուշ՝ համաձայն շարժման կանոնադրության և կանոնակարգի։

Ալ-Հայյան ծնվել է 1960 թվականին Գազայի հատվածում և ՀԱՄԱՍ-ի անդամ է դարձել դրա ստեղծումից՝ 1987 թվականից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում