Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 208-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է կառավարության հրապարակած ամենօրյա ամփոփագրում:

Երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել է օթևանից: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալի վնասվածքներ ստացել: Որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 39 935-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում:

Օգնություն է ցույց տրվել 128 324 ընտանիքի, 23 820 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին բաժանվել է 10 964,97 տոննա սննդամթերք:

Վենեսուելայում երկրաշարժը տեղի է  ունեցել հունիսի 24-ի երեկոյան: Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել է երկու երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով: Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժից հետո  տեղի է ունեցել 1 388 հետցնցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում