Աշխարհ

Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել

Պերուում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ղեկավարը։

Պերուի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 5,1 և 3,7 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Խունին շրջանի Չուպակա նահանգում, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայից մոտ 300 կիլոմետր դեպի արևելք։

Կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 24 կիլոմետր, իսկ երկրորդինը՝ 18 կիլոմետր խորության վրա։

Պերուի Ազգային քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ղեկավար Լուիս Վասկեսը տեղական Exitosa ռադիոկայանին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ամբողջությամբ ավերվել է շուրջ 48 տուն, ևս 18-ը վնասվել է։ Դրա հետևանքով տուժել է շուրջ 300 մարդ, որոնց ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով վրաններ են տրամադրվել։

Կա մտավախություն, որ փլված կառույցների տակ շարունակում են մնալ մարդիկ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում