Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայում հարավում հուլիսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով Դրամեն համայնքի Կրոկստադելվա ավանում ամբողջությամբ այրվել է 100-ից ավելի տուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի NRK հանրային հեռարձակողը։

Հրդեհը բռնկվել է տներից մեկում և տարածվել հարևան կառույցների վրա, նաև մոտակա անտառում։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում լսվել են պայթյուններ։

Տուժել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ։ Ութ ոստիկան ծխահարվել է։ Հիվանդանոց է տեղափոխվել ծխի պատճառով շնչառական խնդիրների բախված երկու անձ։ Իշխանությունները հասցրել են տարհանել հարյուրավոր բնակիչների։ Զոհերի և անհետ կորածների մասին չի հաղորդվում։

Վեստֆոլդի միջհամայնքային հրշեջ ծառայության ղեկավար Յան Հելգե Կայսերի խոսքով՝ հրդեհը մեկուսացվել է, բայց բնակելի գոտում և անտառում հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում։ Աշխատանքներին ներգրավված է 10 հրշեջ հաշվարկ։

NRK-ի հաղորդմամբ՝ գիշերը հրդեհամարման աշխատանքները դադարեցվել են ամպրոպի պատճառով։

Նորվեգական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա երկրում վերջին 100 տարիներին տեղի ունեցած ամենաուժեղ հրդեհն է։

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին