Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թ. իրականացվում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր Սբ Սիոն եկեղեցու որմնանկարի  (17-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024 թ. մշտադիտարկման արդյունքում արձանագրվել էր՝ վանական համալիրը վթարային վիճակում է, ինչպես նաև անմխիթար վիճակում են Սբ Սիոն եկեղեցու որմնանկարները, որոնք պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով գրեթե չեն երևում։ 

2025 թ. պետության հատկացված միջոցներով մրցույթ է հայտարարվել որմնանկարի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար։ Հաղթող ճանաչված «Ռեստարտ-1» ընկերության (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս Ստեփանյան) կազմած գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի համաձայնեցմանը:

2026 թ. սկսվել են Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները․ վերականգնումն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքների արդյունքում՝ հաստ մրի, հալեցրած մոմերի մաքրումից հետո բացվել են վառ գույներով, քրիստոնեական միջնադարյան որմնանկարչության տեսարաններ ու զարդանախշեր: Հատկապես հետաքրքրական է «Վերջին ընթրիքը» տեսարանում պատկերված Քրիստոսի դիմանկարը՝ կարմիր լուսապսակով, կապույտ թիկնոցով, աջը՝ օրհնության պահին, դեմքն ուղղած դեպի դիտողը: Քրիստոսի դիմանկարում՝  աջ ձեռքի պատկերն աչքի է ընկնում գունային նրբությամբ:

«Ցավոք, Սբ Սիոն եկեղեցու ոչ բոլոր որմնանկարներն են պահպանվել, սակայն ներկայում վերականգնվող մեզ հասած որմնանկարների մասնակի բացված հատվածներից կարելի է ենթադրել, որ նկարիչը տեսարանները պատկերել է զարդանախշված շրջանակի մեջ՝ կից արձանագրությամբ բացատրելով յուրաքանաչյուր տեսարանը, ինչը բնորոշ է քրիստոնեական միջնադարյան արվեստին»,– հայտնում են գերատեսչությունից։

Ըստ նախագծի՝ որմնանկարների վերականգնողական աշխատանքները կավարտվեն  այս տարվա վերջին:

Պետության հատկացրած միջոցներով Շատիվանք վանական համալիրի պեղման, ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքներն իրականացվում են արդեն երկրորդ տարին և կշարունակվեն առաջիկա տարիներին:

Հայերեն

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով