ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ կարգապահական վարույթ կսկսի աշխարհի առաջնության ավարտից հետո. COPE

2 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելուց հետո խաղադաշտում ցուցադրել են «Մալվիններն Արգենտինայինն են» («Las Malvinas son argentinas») գրությամբ պաստառը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսպանական COPE ռադիոկայանը։

ՖԻՖԱ-ի կարգապահական կանոններն արգելում են քաղաքական բնույթի ուղերձների ցուցադրումը մրցումների ընթացքում կամ դրանց ավարտից հետո, ուստի գործը կքննի կազմակերպության կարգապահական կոմիտեն, որն էլ պետք է որոշի հնարավոր պատժամիջոցը։

Միաժամանակ նշվում է, որ կարգապահական որոշումը կընդունվի միայն աշխարհի առաջնության ավարտից հետո, ինչի շնորհիվ միջադեպին առնչվող ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հուլիսի 19-ին կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որտեղ Արգենտինայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։

Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Անգլիա-Արգենտինա խաղից հետո, որում Արգենտինայի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած պաստառը վերաբերում է Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների շուրջ Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև երկարամյա տարածքային վեճին, որը զգայուն թեմա է երկու երկրների հարաբերություններում։ 

Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ ՖԻՖԱ-ն նախկինում ևս արձագանքել է նմանատիպ դեպքերին։ Մասնավորապես, 2014 թվականին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանվել էր Մալվինյան կղզիներին վերաբերող քաղաքական ուղերձի ցուցադրման համար, իսկ ավելի ուշ պատժամիջոցներ էին կիրառվել նաև իսպանացի ֆուտբոլիստների նկատմամբ՝ Ջիբրալթարին վերաբերող հայտարարությունների պատճառով։

 

Հայերեն Русский

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները