Իրան

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Պակիստանը հուլիսի 16-ին հայտարարել է, որ կհորդորի Միացյալ Նահանգներին և Իրանին դադարեցնել բռնությունը և վերսկսել բանակցությունները՝ անցած ամիս իր միջնորդությամբ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France24-ը, թեմայի մասին Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում խոսել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։

«Թեև փոխըմբռնման հուշագրի իրականացումը բախվում է մարտահրավերների, Պակիստանը կշարունակի խրախուսել բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական մակարդակի բանակցությունները՝ համաձայն հուշագրի»,- ասել է Անդրաբին։

Վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում՝ շեղվելով ձեռք բերված համաձայնագրի շրջանակներից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում