Ուրուգվայի սենատորների պալատում Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նիստին մասնակցել է Ուրուգվայի փոխնախագահի, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար, սենատոր Բլանկա Ռոդրիգեսը, մի խումբ այլ խորհրդարանականներ, ինչպես նաև՝ Արտաքին հարաբերությունների և Շրջակա միջավայրի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստը վարել է Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, սենատոր Ֆելիպե Կարբաժոն:

Նիստի շրջանակներում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահության առաջնահերթությունները, համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները: Դեսպանը շեշտել է, որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը:

«Դեսպան Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանն ու բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, ինչպես նաև՝ երկրի պատմամշակութային ժառանգությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նիստի ավարտին ուրուգվայցի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ դեսպանին COP17-ին առնչվող համապարփակ տեղեկատվությունը ներկայացնելու համար՝ հաջողություն մաղթելով Հայաստանին Համաժողովի կազմակերպման գործում։

Նրանք նաև վստահություն են հայտնել, որ COP17-ը Երևանում կանցկացվի ամենաբարձր մակարդակով՝ դառնալով կարևոր հանգրվան կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման ճանապարհին:

Հայերեն العربية Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան