Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Վերջին տասնամյակում Մալուֆը հանդես է եկել ավելի քան 40 երկրում, լեփ-լեցուն դահլիճներով համերգներ է ունեցել Փարիզից մինչև Ստամբուլ, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Ուինթոն Մարսալիսը, Ջոն Բատիստը, Սթինգը և այլք։

2021 թվականին նա ելույթ է ունեցել Էյֆելյան աշտարակի առջև Բաստիլի օրվա առթիվ կազմակերպված համերգին, որը դիտել է շուրջ 6 միլիոն հանդիսատես։ 2022 թվականին նա համագործակցել է Անժելիկա Կիջոյի հետ՝ ստեղծելով Queen of Sheba սիմֆոնիկ ստեղծագործությունը, որը նրան բերել է իր առաջին «Գրեմմի» առաջադրումը։

Նրա վերջին նախագծերից Capacity To Love ալբոմը ևս մեկ անգամ հաստատում է Մալուֆի ստեղծագործական համարձակությունը՝ միավորելով տարբեր մշակույթների և ժանրերի արվեստագետներին ինքնության, համայնքի և միասնության թեմաների շուրջ։ Ալբոմի Todo Colores ստեղծագործության համար նա կրկին առաջադրվել է «Գրեմմի»-ի։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնին, որն անցկացվում է հուլիսի 12-19-ը, հանդիսատեսը Կինոյի տանը, «Կինոմոսկվա»-ում և «Նաիրի» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտել 90 ֆիլմ՝ աշխարհի քառասուն երկրից։

Կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կինոյի համաշխարհային դեմքերը՝ օսկարակիր պրոդյուսեր Սև Օհանյանը, ֆրանսահայ դերասան, թատերական ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեհ ականավոր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և այլք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։

Հայերեն العربية

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը