Հայաստան

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի և 20-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ ընդգծելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում