Հայաստան

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր

1 րոպեի ընթերցում

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խոիզարկության արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով:

Ընդգծվում է, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու արգելված իրերի հանձնման կանոնների մասին:

Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում