Թուրքիայում Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել

2 րոպեի ընթերցում

Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, դատավարության ընթացքում միջանկյալ որոշում է կայացրել Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել է Halk TV-ն։

Հաղորդագրության համաձայն՝ Ստամբուլի քրեական դատարանը Նեթանյահուի և մյուս մեղադրյալների նկատմամբ կալանքի օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցի առգրավման մեղադրանքներով:

Ըստ աղբյուրի՝ դատարանը նախկինում քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների դեմ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա, որը  նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում:

2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր էր տվել Նեթանյահուին և Իսրայելի ղեկավարությանը՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

«Սումուդ» նավատորմը միջազգային քաղաքացիական մարդասիրական նախաձեռնություն է, որը միավորում է տասնյակ երկրների ակտիվիստների, բժիշկների և կամավորների: Կազմակերպիչները նշում են, որ առաքելությունների նպատակն է ծովով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել անկլավում տիրող իրավիճակի և Իսրայելի ծովային շրջափակման վրա: Իսրայելի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա խախտել շրջափակումը և կանգնեցրել են նավատորմի նավերը՝ ուղղորդելով դրանք դեպի Իսրայելի նավահանգիստներ: Նավի վրա գտնվող ակտիվիստները ձերբակալվել և հետագայում արտաքսվել են: 2026 թվականի մայիսին 54 նավից և 39 երկրներից 426 մասնակիցներից բաղկացած նավատորմը կանգնեցվել է Իսրայելի զինվորականների կողմից:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան