Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրով ջերմատան կառուցման ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2 տարի

4 րոպեի ընթերցում

Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման աշխատանքների ավարտման առավելագույն ժամկետը նախատեսվում է 1.5 տարվա փոխարեն սահմանել 2 տարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նախագծով փոփոխություններ և լրացում են առաջարկվում ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ, որով հաստատվել է Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91.45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ 2026 թվականին կնքվել է 1 պայմանագիր՝ 5.116 հա տարածքով ջերմատուն հիմնելու համար։ Փաստացի հիմնվել է 12 ջերմատուն՝ 55.12 հա մակերեսով, իսկ 36.33 հա ջերմատնային տնտեսություն գտնվում է կառուցման փուլում։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած գործնական խնդիրները կարգավորելու և առանձին դրույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում որոշ ֆինանսական կառույցներ տրամադրում են ավելի ցածր տոկոսով վարկեր, և շահառուները նպատակահարմար են համարում վարկը տեղափոխել այլ ֆինանսական կառույց։ Գործող ծրագրով նման ընթացակարգ սահմանված չէ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր շահառու իրավունք կունենա մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխել այլ ֆինանսական կառույց՝ պահպանելով տրամադրված վարկի բոլոր պայմանները, բացառությամբ վարկի տոկոսադրույքի։ Գործընթացը կիրականացվի ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ։

Նախատեսվում է նաև, որ նոր ֆինանսական կառույցը պետք է լինի ծրագրի մասնակից ֆինանսական կառույց, մինչև պայմանագրի կնքումը ստանա նախարարության գրավոր համաձայնությունը, իսկ պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնի նախարարություն։

Հիմնավորման համաձայն՝ տարածաշրջանային զարգացումների, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների խափանումների և մատակարարման շղթաների խախտումների հետևանքով շահառուների մոտ առաջացել են սարքավորումների և նյութերի մատակարարման ուշացումներ։ Դա ազդում է ջերմատների կառուցման համար սահմանված ժամկետները պահպանելու վրա։

Նախագծով առաջարկվում է, որ փոփոխությունները տարածվեն նաև մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսում։ Ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն ծրագրի արդյունավետ իրականացմանը, ֆինանսական կառույցների միջև վարկի պահանջի իրավունքի զիջման իրավական հիմքերի հստակեցմանը և ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Հայերեն

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ