Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հուլիսի 13-ին հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ այն բանից հետո, երբ մեղադրել էին թագավորությանը Սանայի օդանավակայանին հարվածելու համար և հակահարված էին խոստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Եմենում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի խոսնակն X-ում գրել է, որ հրթիռները խոցվել են։ Նրա խոսքով՝ դրանք արձակվել են «ահաբեկչական հութի աշխարհազորայինների կողմից հարավային շրջանների ուղղությամբ»։

Իրանի կողմից աջակցվող հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Աբհայի միջազգային օդանավակայանը։ Աբհան Եմենին սահմանակից լեռնային հարավային շրջանի մայրաքաղաքն է։

Սրանք Սաուդյան Արաբիայի դեմ առաջին հարվածներն են, որոնց համար հութիները պատասխանատվություն են ստանձնում 2022 թ. մարտին թագավորության էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո հաստատված ոչ պաշտոնական հրադադարից ի վեր։

Եմենի հյուսիսը վերահսկող հութիները հուլիսի 13-ին մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի միջազգային օդանավակայանին օդային հարվածներ հասցնելու համար։ Յահյա Սարին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան կկրի հետևանքները, և որ հարձակումն անպատասխան չի մնա։ Միևնույն ժամանակ, հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր երկրի հարավում գտնվող Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զինված ուժերը թիրախավորել է Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղին՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար։

Մերձավոր Արևելք

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս