Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել իր հոր՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության համար։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում՝ Ալի Խամենեիի հուղարկավորության և թաղման կապակցությամբ։

Ուղերձում Մոջթաբա Խամենեին ընդգծել է, որ հավատարիմ է մնալու հոր գծած քաղաքական ուղուն։

«Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ պատասխան գործողությունը, իր խոսքով, կախված չի լինելու անձամբ իր կամ այլ ղեկավարների ներկայությունից։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո։

Ալի Խամենեին զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։

 

Հայերեն English Français Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres