Թուրքիա

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մոտ ապագայում, պարոն նախագահի (խմբ․՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան) հանձնարարությամբ, մենք կայցելենք Կիև՝ որպես գործընթացի շարունակություն, որպեսզի Ուկրաինայի շուրջ բանակցություններին լրացուցիչ խթան հաղորդենք»,-ասել է Ֆիդանը։

Նա վստահեցրել է, որ այցը կլինի Անկարայի դիվանագիտական ​​ջանքերի մի մասը, որոնք ուղղված են հակամարտության կողմերի միջև բանակցային գործընթացի առաջմղմանը։

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան շարունակում է կապեր պահպանել և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ և անհրաժեշտ է համարում դիվանագիտական ​​երկխոսությունը պահպանել՝ կայուն հրադադարի և հետագա խաղաղ կարգավորման հասնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում