Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով

4 րոպեի ընթերցում

Օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), որի համար երաժշտությունն ապրելակերպ է, երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում, սակայն բաց չի թողնում հայրենիքում՝ Հայաստանում համերգներով հանդես գալու որևէ առիթ։ Բարրոն պարբերաբար համագործակցում է Հայաստանում բնակվող երգիչների, երաժիշտների հետ, նրանց համախմբում է մեկ գաղափարի շուրջ և համերգների միջոցով կենդանացնում, նոր շնչով է ներկայացնում թե՛ հայ, թե՛ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ Բարրոն հայրենիքում կներկայանա Հայաստանում քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված երեք համերգով։

Երևանյան համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, երգչի ծննդավայրում՝ Գյումրիում նախատեսված համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին Յոթ վերք եկեղեցում, իսկ Կապանի համերգը կանցկացվի հուլիսի 25-ին քաղաքի արվեստի պետական քոլեջում։

Համերգներին երգեհոնի նվագակցությամբ Բարրոն կկատարի Սեզար Ֆրանկի, Գաբրիել Ֆորեի, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արա Պարթևյանի և այլ կոմպոզիտորների սիրված գործեր։

Բարրոն նշում է՝ արտիստների համար շատ կարևոր են իտալական, ֆրանսիական դպրոցները, սակայն ինքը չի կարող հայ երգն առանձնացնել արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։ «Աշխարհի որ ծայրում էլ ելույթ ունենամ, պետք է երգեմ մեր հայկական տաղերը, մեղեդիները, ըստ արժանվույն ներկայացնեմ Եկմալյանի «Հորժամ»-ը, Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան»-ը, Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը, որպեսզի առավել քաջալերեմ իմ ժողովրդին»,-ասում է Բարրոն և հավելում, որ հայ հոգևոր երաժշտությունը, ակադեմիական օպերային արիաները մեծ ոգևորությամբ են ընդունվում Եվրոպայում։

Հայաստանյան համերգներին օպերային երգիչը հանդես է գալու երգեհոնահար Գարրի Եփրիկյանի հետ։ Տասը տարի է՝ ճանաչում են միմյանց. վերջապես եկել է համագործակցելու ժամանակը։

«Իմ կյանքում պատահականություններ չեն լինում։ Գալիս եմ մեր երկիր համերգային ծրագրով, մտքում մեկ այլ ծրագիր ևս ունենում եմ, հետո մտածում եմ երրորդի մասին և այդպես շարունակ։ Երբ հունիսին այցելեցի Հայաստան, նկատեցի, որ գրեթե չի խոսվում քրիստոնեության ընդունման 1725-ամյակի մասին։ Ինքս ինձ ասացի, որ իրավունք չունեմ չերգել այդ կապակցությամբ, մտածեցի՝ գուցե այդպես զարկ տամ նաև այլ միջոցառումների կազմակերպմանը»,-ընդգծում է արտիստն ու երաժշտասերներին հրավիրում մասնակիցը դառնալ տարբեր հույզերով, ապրումներով լի համերգներին` շեշտելով, որ ինքը միշտ անկեղծ ու ազնիվ է իր երկրպագուների հետ։

Ադամ Բարրոյի համար երաժշտությունն իր առօրյան է, իր կյանքն է, իր ընտանիքն է, հայրենիքն է, և հենց այդ ներդաշնակության մեջ է ինքն ապրում։

Հայաստանյան համերգներից հետո երգիչը վերադառնալու է Ֆրանսիա, որտեղ ևս համերգներ են սպասվում։ Հատկապես  կարևորում է օգոստոսի 29-ին Էքսիդոյ քաղաքի սուրբ Թովմաս եկեղեցում կայանալիք համերգը, որի շրջանակում ներկայացնելու է հայ երգն, ու հանգանակություն է իրականացվելու ի նպաստ եկեղեցու խորանի բացմանը։

Հայերեն Türkçe

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ