Հայաստան

ՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շրջանակում 97 միլիարդ 4 միլիոն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության տարածած տեսանյութում նշվում է, որ այս տարվա առաջին 6 ամիսներին`համակարգում ընդգրկվել է 1 միլիոն 700 հազար շահառու, ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի։

«Ավելի քան 13 հազար մարդ ստացել է սիրտ-անոթային վիրահատություն։ Ավելի քան 6 հազար մարդ օգտվել է ուռուցքաբանական ծառայություններից»,– հայտնում են Կառավարությունից։ 

Կառավարությունը շարունակում է ընդլայնել առողջության ապահովագրության համակարգը՝ ավելի շատ քաղաքացիների ապահովելով հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններով։

2027 թվականի հունվարի 1-ից համակարգի շահառուներ կդառնան նաև քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները և բոլոր գրանցված աշխատողները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում