Իրանում Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ. Press TV

2 րոպեի ընթերցում

Իրանում և Իրաքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են այցելել Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սգո միջոցառումներին մասնակցել է մոտ 43 միլիոն մարդ, ինչը դրանք դարձնում է «ամենաընդգրկուն երթը, որը երբևէ տեսել է աշխարհը»:

Փետրվարի 28-ին ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանված Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունները սկսվել են Թեհրանում հուլիսի 3-ին, սգո միջոցառմանը մասնակցել են առնվազն 100 երկրից, այդ թվում և Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ: Հուլիսի 4-ից մինչև 5-ը այաթոլլայի դին դրվել է Թեհրանի Մոսալլայում՝ մայրաքաղաքի խոշորագույն  կրոնակա-հասարակական համալիրում:

Հուլիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել սգո երթ հիմնական  փողոցներով, ինչից հետո դին տարվել է  Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ, որտեղ հուլիսի 7-ին կայացել են սգո արարողություններ: Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի դին ուղարկվել է Իրաք, որտեղ տեղի շիա մուսուլմանների համար հրաժեշտի առանձին արարողություններ են կազմակերպվել Նաջաֆում և Քերբելայում: Զոհված գերագույն առաջնորդի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում:

Հայերեն فارسی Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար