Իրանում Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ. Press TV
2 րոպեի ընթերցում

Իրանում և Իրաքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են այցելել Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սգո միջոցառումներին մասնակցել է մոտ 43 միլիոն մարդ, ինչը դրանք դարձնում է «ամենաընդգրկուն երթը, որը երբևէ տեսել է աշխարհը»:
Փետրվարի 28-ին ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանված Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունները սկսվել են Թեհրանում հուլիսի 3-ին, սգո միջոցառմանը մասնակցել են առնվազն 100 երկրից, այդ թվում և Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ: Հուլիսի 4-ից մինչև 5-ը այաթոլլայի դին դրվել է Թեհրանի Մոսալլայում՝ մայրաքաղաքի խոշորագույն կրոնակա-հասարակական համալիրում:
Հուլիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել սգո երթ հիմնական փողոցներով, ինչից հետո դին տարվել է Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ, որտեղ հուլիսի 7-ին կայացել են սգո արարողություններ: Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի դին ուղարկվել է Իրաք, որտեղ տեղի շիա մուսուլմանների համար հրաժեշտի առանձին արարողություններ են կազմակերպվել Նաջաֆում և Քերբելայում: Զոհված գերագույն առաջնորդի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում: