ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին:

Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:  

Հայերեն English Français Русский Türkçe 中文