Մերձավոր Արևելք

Պաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ստորագրել է հրամանագիր ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի ղեկավարի հրամանագիրը հրապարակել է WAFA լրատվական գործակալությունը։

Հրամանագրով կոչ պաղեստինցիներին կոչ է արվում «Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում մասնակցել ազատ և ուղղակի խորհրդարանական ընտրություններին՝ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամներ ընտրելու համար»։

Նշվում է, որ նախագահի որոշումն «ուղղված է ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանը և Պաղեստինի Պետությունում սկսված ընտրական գործընթացի ավարտին»։

Նաև նշում է, որ նախագահական ընտրությունների օրը, որը պլանավորված է հաջորդ տարվա առաջին եռամսյակում, «կորոշվի ավելի ուշ՝ օրենքին համապատասխան»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում