Հայաստան

ՀՀ վարչապետն իր նախընտրական խոստումներն ամբողջովին կատարած չի համարում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն իր նախընտրական խոստումներն ամբողջովին կատարած չի համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  իր նախընտրական խոստումներն ամբողջովին կատարած կհամարի միայն այն դեպքում, երբ, իր խոսքով, ամբողջ թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերվի:

«Իմ նախընտրական խոստումները կատարված կհամարեմ, երբ ամբողջ թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերվի, և իրենց արժանի տեղում հայտնվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար։ Միայն այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումներն ամբողջովին կատարվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունում հուլիսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ նույնը վերաբերում է նաև Մարտի 1-ի գործին, նաև՝ ապօրինի ճանապարհով հարստություն կուտակելու դեպքերին։

«Այն ժամանակ, երբ Մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, երբ խարդախությամբ և կեղծիքներով հարստություն կուտակած անձինք պատասխանատվության ենթարկվեն, միայն այդ դեպքում կարող եմ ասել, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։ Այս պահին չեմ համարում, որ դրանք կատարված են»,- նշել  է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում