Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Նա հայտնել է, որ 16 740 մարդ վիրավորվել է, 17 907-ը՝ զրկվել  օթևանից։ 190 շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ 856-ը՝ զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 27 398 մարդ բուժում է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում։ Օգնություն է տրամադրվել 86 794 ընտանիքի, տուժածներին բաժանվել է 9 603 տոննա սննդամթերք։

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի էր ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու հզոր ստորգտնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժին հաջորդած օրերի ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 1000 հետցնցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում