Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առնվազն 50 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված պաշտպանական արդյունաբերության ֆորումի ընթացքում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի պայմանագրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Türkiye» թերթը։ 

Պարբերականի տեղեկություններով՝ պայմանագրերը վերաբերում են հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքի 20 անդամ երկիր կմասնակցի Drone Edge նախաձեռնությանը, որի շրջանակում առաջիկա հինգ տարիների ընթացքում շուրջ 40 միլիարդ դոլար կներդրվի անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության զարգացման համար։

Ռյուտեն շեշտել էր, որ Անկարայի գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանական ոլորտում կկնքեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր։

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի անդամ 32 երկրների առաջնորդները։ Հուլիսի 8-ին նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստը։

Հայերեն English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին