Իրավունք

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 916,6 քմ մակերեսով հողամասի 2018 թվականի մայիսի 18-ի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի 916,6 քմ մակերեսով, շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում