Եվրոպա

ԵՄ 2028-2034 թթ. ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

ԵՄ 2028-2034 թթ. ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն. ֆոն դեր Լայեն

Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեում ռազմական հատկացումները կգերազանցեն 200 միլիարդ եվրոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Անկարայում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած Պաշտպանական արդյունաբերության համաժողովում։

«ԵՄ նոր բազմամյա բյուջեն կներառի 131 միլիարդ եվրոյի հատկացումներ ռազմական հնարավորությունների համար և 71 միլիարդ եվրո ռազմական շարժունակության համար (խմբ.՝ ճանապարհների, կամուրջների և թունելների արդիականացում՝ ռազմական բեռների և ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխման համար)», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա նաև հիշեցրել է Եվրամիության պետությունների ռազմական ծախսերի աջակցման ԵՄ ծրագրերը, որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են ներգրավել մինչև 950 միլիարդ եվրո ամբողջ միավորման ռազմական կարիքների համար։

ԵՄ 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեն կդառնա առաջինը միավորման պատմության մեջ՝ ռազմական ծախսերի այդքան զգալի ծավալով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում