Իրավունք

Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և ֆիզիկական անձի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 61/11 հասցեում գտնվող՝ 261,5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 2 միլիոն 490 հազար դրամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում