Մերձավոր Արևելք

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում

Գազայի հատվածում իրադրության կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհուրդը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ  արմատական շարժումից ակնկալում է իր կազմավորումների զինաթափում՝ որպես հաջորդ քայլ վարչական լիազորությունների  փոխանցման ​​մասին հայտարարությունից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաղաղության խորհուրդը հայտարարություն է տարածել X հարթակում։

 Ընդ որում, Խորհուրդը չի հավատա ՀԱՄԱՍ-ի խոսքին և հիմք կընդունի շարժման կոնկրետ գործողությունները:

«Մեր գնահատականը հիմնված կլինի գործողությունների, այլ ոչ թե խոստումների վրա…. Հիմնական սկզբունքը մնում է անփոփոխ. մեկ իշխանություն, մեկ օրենք, մեկ զենք: Դա նշանակում է ամբողջ զենքի համախմբում «Գազայի կառավարման ազգային կոմիտեի» ձեռքում», - ասվում է Խորհրդի հայտարարության մեջ X-ում:

Կազմակերպությունը հույս ունի, որ իրեն կհաջողվի ՀԱՄԱՍ-ից հասնել զինաթափման՝ արմատական ​​շարժման ղեկավարության հետ հետագա քննարկումների ընթացքում:

Հուլիսի 6-ին Գազայում գրեթե 20 տարի իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ լուծարում է իր կառավարությունը և իր լիազորությունները փոխանցում տեխնոկրատներից կազմված կոմիտեին։ Գազայի ղեկավարությունն ընդգծել է, որ այս պահին պետական կառավարման համակարգում մնացել են միայն «տեխնիկական աշխատակիցները»:

Տեխնոկրատների ​​կոմիտեն, որը պետք է զբաղվի Գազայի կառավարմամբ, ստեղծվել է հունվարին և իր առաջին նիստն անցկացրել է Կահիրեում: Վարչական մարմինը բաղկացած է 15 անդամից. այն գլխավորում է պաղեստինցի քաղաքական գործիչ Ալի Շաաթը: Նա նախկինում մի քանի բարձր պաշտոն է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում և համարվում է քաղաքական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման հարցերի մասնագետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում