Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Ամերիկայում հաստատված անոմալ շոգի ֆոնին նոր ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել Կանադայի Նունավուտ արկտիկական տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կանադայի Ազգային օդերևութաբանական բյուրոյի տեղեկագրում:

Այսպես, հուլիսի 5-ին Քեմբրիջ Բեյ բնակավայրում սնդիկի սյունը բարձրացել է մինչև 22,1 աստիճան Ցելսիուս՝ գերազանցելով 1930 թվականի ռեկորդը (21,7 աստիճան Ցելսիուս), իսկ Կորալ Հարբորում օդը տաքացել է մինչև 27,1 աստիճան Ցելսիուս՝ նորացնելով 2002 թվականի ռեկորդը (24,7 աստիճան Ցելսիուս):

Ընդ որում, այդ վայրերում հուլիսին միջին ջերմաստիճանը կազում է 3-ից մինչև 9 աստիճան Ցելսիուս:

Անցյալ շաբաթվանից Կանադայում և Միացյալ Նահանգներում հաստատվել է անոմալ շոգ եղանակ. Ջերմաստիճանը տեղ-տեղ բարձրացել է մինչև 45 աստիճան Ցելսիուս:

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել